շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵԽԽՎ նախագահը մի քանի երկրի հորդորել է ազատ արձակել քաղբանտարկյալներին

ԵԽԽՎ նախագահը մի քանի երկրի հորդորել է ազատ արձակել քաղբանտարկյալներին

Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Բելառուսը այն երկրների շարքում են, որոնց ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը դատապարտել է քաղբանտարկյալներ ունենալու համար և կոչ է արել ազատ արձակել նրանց։

«Միայն այս տարի ես բազմիցս դատապարտել եմ Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիրներ Օսման Քավալայի (Թուրքիա), Վլադիմիր Կարա-Մուրզայի (Ռուսաստան), Մարիա Կոլեսնիկովայի և Ալես Բելյացկու (Բելառուս) ազատազրկումը։ Քաղբանտարկյալների և իրավապաշտպանների գործերով մեր գլխավոր զեկուցողները կոչ են արել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին և մյուսներին»,- նշել է ԵԽԽՎ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Վեհաժողովը անդամ պետություններին հիշեցնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները կատարելու իրենց պարտականության մասին, քանի որ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակելու վերաբերյալ  չափից շատ որոշումներ չեն կատարվում:

«Ես նաև հիշում եմ մեր Վեհաժողովի կողմից 2022 և 2020 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում և Ադրբեջանում քաղբանտարկյալների իրավիճակի վճռական դատապարտումը»,- նշել է Քոքսը:

  • Կիսվել: