շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ․ Վարչապետ

Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ․ Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ականատես է եղել, թե ինչպես են Հանրապետության հրապարակում ճանապարհում առաջնագիծ մեկնող կամավորներին։ Նա գրել է․

«Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից:

Նիստից հետո պատուհանից նայեցի ու տեսա, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հանրապետության Հրապարակի գորգի շուրջ, այդ թվում մի քանի ավտոբուսներ:

Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում:

Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսեւորում լիներ: Պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ:

Հզոր, հզոր, հզո՜ր՝ ոգեղեն ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել»։

 

  • Կիսվել: