չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սխալի տերն էլ ենք մենք, ճշտի տերն էլ․ Պատգամավոր

Սխալի տերն էլ ենք մենք, ճշտի տերն էլ․ Պատգամավոր

Իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը գրառում է, արել՝ նշելով, որ եթե բոլորն իրենց տեղերում  իրենց գործն անեին, ինքն էլ լրագրող լինելով, ստիպված չէր լինի օրենք գրել։

«Երբ առևտրականը իրեն չերևակայեր մեծ փիլիսոփա, այլ ուղղակի իր փողն աշխատեր, ռեժիսորը իրեն չերևակայեր ֆինանսիստ, այլ զբաղվեր միայն իր կինոն նկարելով, տնտեսագետ պաշտոնյան չլափեր հանրային փողերը, այլ ճանապարհ կառուցեր, ես էլ լինելով լրագրող ստիպված չէի լինի այսօր նստել ու օրենք գրել:

Ճիշտ կլիներ համակերպվել արժանի դառնությունների հետ ու արիորեն հաղթահարել դրանք առանց հեծկլտոցների՝ ռեֆլեքսիայի փոքրիկ ճիգեր գործադրելով ու հասկանալով՝ իսկ ի՞նչ եմ արել կամ անում կոնկրետ ե՛ս, որ հիմա էս անդուր վիճակում եմ: Թե չէ էս լացուկոծից արդեն մարդու սիրտ է խառնում, պարոնայք սրբագույններ: Ուզում ե՞ք՝ օգնեք, չէ՝ մի կողմ քաշվեք ու մի խանգարեք. սխալի տերն էլ ենք մենք, ճշտի տերն էլ»։

  • Կիսվել: