ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սիփան Փաշինյանը՝ ռուսական շպիոն լինելու մասին

Սիփան Փաշինյանը՝ ռուսական շպիոն լինելու մասին

ՀՀ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ամերիկյան շպիոն լինելու վերաբերյալ լուրերին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Երեկ Իջևանի 4-րդ դպրոցի տարածքը լուսավորելու ընթացքում հոգնել էինք, որոշեցինք սուրճ խմել։ Նստեցի մոտակա «բորդյուրին», հեռախոսս վերցրեցի, բացեցի Ֆեյսբուքի հավելվածը ու տեսնեմ ի՞նչ․ ինչի մեջ ասես մեղադրում են ինձ՝ է՛լ Քննչական կոմիտեին հրահանգներ եմ տալիս, է՛լ ռուսական շպիոն եմ, է՛լ ամերիկյան շպիոն եմ, է՛լ ինքնաթիռ ունեմ, որը բռնել են, է՛լ փայ եմ մտել։)) Առանց պանիկայի անջատեցի հեռախոսս ու շարունակեցինք աշխատանքները, արդյունքում ստացանք նկարում պատկերվածը, ինչը կարծում եմ գեղեցիկ է ։) Այստեղ են նաև պատրաստվում անապահովների համար նախատեսած փաթեթները»:

  • Կիսվել: