ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավելի թանկարժեք ավտոմեքենայի նկարներ են տեղադրել լափամանի փողորով պատվիրված նյութերում․ Սիփան Փաշինյան (լուսանկարներ)

Ավելի թանկարժեք ավտոմեքենայի նկարներ են տեղադրել լափամանի փողորով պատվիրված նյութերում․ Սիփան Փաշինյան (լուսանկարներ)

Աժ պատգամավոր Սիփան Փաշինյանն անդրադարձել է իր ավտոմեքենայի մասին լուրերին, նշելով, որ իր անվան շուրջ հերթական կեղծ լուրն է շրջանառվել։

Նա, մասնավորապես, նշել է․

<Էն, որ նախկինում պետության և ժողովրդի, և որ ամենակարևորն է, զինվորի հասանելիքը թալանածները իրենց քր. գործին սպսելուց կամ քր. գործի ընթացքում գողոնի մի մասը ծախսում են մանիպուլացիաների և կեղծիքի տարածման վրա, որով ուզում են ցույց տալ, որ մենք իրենց նման կոռումպացված ենք, սակայն իրենց պատեպատ տալով, ուժերը լարելով, գիշերները չքնելով, զանգելով մարզում և Երևանում իրենց ծանոթ ու անծանոթներին, արդյունքի չեն հասել, որոշել են կեղծիք տարածել արդեն երկրորդ անգամ. իմ ավտոմեքենայի հետ աղերս չունեցող այլ ավելի թանկարժեք ավտոմեքենայի նկարներ, հավանաբար, տեղադրելով լափամանի փողորով պատվիրված նյութերում:
 
Սիրելի հայրենակիցներ, իմ ավտոմեքենան Lexus rx350 մակնիշի է, արտադրված 2006 թվականին, գնել եմ ԱՄՆ-ից վթարված վիճակում, որը վերանորոգել եմ և տեղադրել բնական գազ: Տեղադրում եմ նաև իմ մեքենայի նկարները:
Այս թեմային կրկին կանրադառնամ>,- գրել է նա:

  • Կիսվել: