երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հայտնի է պատգամավոր Սիփան Փաշինյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

Հայտնի է պատգամավոր Սիփան Փաշինյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կորոնավիրուսային թեստի իր պատասխանի տվյալները։

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Քրիստինե Պողոսյանի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետքրքրված մարդկանց կողմից:

Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ:

Կարծում եմ` չվարակվելու հանգամանքը պայմանավորված է դիմակ կրելով և անընդհատ ախտահանելով:

Առողջություն եմ մաղթում բոլորին»,-նշել է նա:

  • Կիսվել: