հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սիմոնյանը կղեկավարի ԱՊՀ դիտորդների աշխատանքը Ղրղզստանի խորհրդարանի ընտրություններում

Սիմոնյանը կղեկավարի ԱՊՀ դիտորդների աշխատանքը Ղրղզստանի խորհրդարանի ընտրություններում

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի համապատասխան որոշման համաձայն ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղզստանի խորհրդարանի ընտրություններում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական խմբի համակարգող:

 

Այժմ շարունակվում է միջազգային դիտորդների խմբի ձևավորումը, որի կազմում կլինեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից երկրների խորհրդարանականները:

 

Ղրղզստանում խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի հոկտեմբերի 4-ին

  • Կիսվել: