շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շուտով շրջանառության մեջ է դրվելու Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքը

Շուտով շրջանառության մեջ է դրվելու Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքը

Հեղափոխության օրակարգի հաջորդ կարևոր օրենքի նախագիծը, որը վերաբերում է անցումային արդարադատությանը։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

<Հաճախ խոսվում է, թե մոռացվեց անցումային արդարադատությունը։ Շուտով խորհրդարանում շրջանառության մեջ է դրվելու Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքը, որի հիմքով կստեղծվի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ընտրական գործընթացների, քաղաքական հետապնդումների, գույքի հարկադիր օտարումների և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերում մարդու իրավունքների զանգվածային, պարբերաբար խախտումների վերաբերյալ փաստերը։

Հանձնաժողովը պետք է դիտարկի խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները տրամադրի իրավապահ մարմիններին, ինստիտուցիոնալ բարեփոխումներ առաջարկի և այդ ստացված տեղեկությունները ամփոփ զեկույցով ներկայացնի հանրությանը որպես անցյալի գնահատական>։

  • Կիսվել: