կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե ներողություն չխնդրի, չեմ նախանձելու Լենա Նազարյանին. Թագուհի Թովմասյան

Եթե ներողություն չխնդրի, չեմ նախանձելու Լենա Նազարյանին. Թագուհի Թովմասյան

Մենք գիտենք, որ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո պետք է որոշակի աշխատանքներ իրականացվեին համապատասխան գերատեսչությունների կողմից, իսկ ամենակատիվը պետք է լիներ առողջապահության նախարարությունը, որովհետեւ վիրավորների եւ զոհերի կուտակումները լինելու են բուժհաստատություններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Նրանք պետք է պատրաստ լինեին: Ինչու պատրաստ չէին,ինչու դիահերձարաններում տեղ չկար եւ կարտոֆիլի պարկերի մեջ լցված էին մեր հերոս տղաները եւ նետված հատակին ճանճերի բաժին:

Ի՞նչ պատասխան է տալիս սրան իշխանությունը: Իշխանությունը այսօր լկտիացել է, իրենք չեն հասկանում իրենց գործառույթների լրջությունը, չեն հասկանում՝ մեր երկիրն ինչ աղետի են բերել»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին, ով Թովմասյանի ելույթից հետո նրան «իդիոտկա» անվանեց, պատգամավորն նշեց․

«Դա իշխանության լկտիության հերթական դրսեւորումն է, նա պետք է ներողություն խնդրի: Եթե ներողություն չխնդրի, չեմ նախանձելու Լենա Նազարյանին, եւ դուք բոլորդ կտեսնեք: Չի կարող խորհրդարանի կյանքում լինել  նման վերաբերմունք պառլամենտականների միջեւ: Ես նույնիսկ ամենադաժան քննադատության ժամանկ որեւէ մեկին չեմ վիրավորում»:

  • Կիսվել: