ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուշիում ոչ մի ադրբեջանցի քաղաքապետ էլ չէր լինելու. Մարուքյան

Շուշիում ոչ մի ադրբեջանցի քաղաքապետ էլ չէր լինելու. Մարուքյան

Շուշիի ոչ մի քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի, փախստականների հարցը քննարկվելու էր, բայց դեռ հարց է՝ ադրբեջանցիները գալու էին իրենց փախստականներով այնտեղ, թե չէ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Էսդմոն Մարուքյանը՝ հակադարձելով իմքայլական Արման Եղոյանին։

Նշենք, որ Եղոյանը հայտարարել էր, թե եթե Շուշին մնար հայկական ու ադրբեջանցի փախստականները վերադառնային, ինչի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատկերը լինելու էր մոտավորապես նույնը, ինչ այսօր կա, քանի որ բնակչության 80-100 տոկոսը լինելու էին ադրբեջանցի, քաղաքապետը՝ նույնպես:

«Այդ նույն իրավիճակում մենք ենք Հադրութի պարագայում։ Հայկական կողմը պահանջե՞լ է, որ Հադրութ վերադառնան մեր փախստականները։ Մոտավորապես 15 հազար մարդ էր ապրում Հադրութում և հարակից շրջաններում»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նաև ասաց, որ Սահմանադրության համաձայն՝ ըստ էության այս փաստաթուղթը համարվում է քաղաքական կամ ռազմական բնույթ կրող փաստաթուղթ, որը չի վավերացվել խորհրդարանի կողմից։ 

«Ավելին, այս փաստաթուղթը մեզ համար առաջացնում է այլ խնդիրներ՝ տարածքային ամբողջականության հետ կապված, որովհետև մենք այս փաստաթղթով զիջում ենք տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ ասում ենք՝ թույլ կտանք, որ մեր տարածքով դուք անցնեք, ճանապարհ ենք տալիս իրենց։ Դա այն դեպքւոմ, երբ փաստաթղթում նշված է՝ բոլոր շրջափակումները բացվում են։ Եթե բացվում են սահմանները, սուվերեն միջանցք ինչո՞ւ եք ուզում, այնտեղ հոգնակի է գրված, գրված չէ մեկ ճանապարահ։ Սա խայտառակություն է։ Արցախի վերաբերյալ երբեք թուղթ չի ստորագրվել, որը կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա կամ որևէ հարցում ՀՀ-ին պարտավորության մեջ կդներ»,- նշեց նա։

  • Կիսվել: