կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շուռնուխում շինարարությունն ընթանում է․ բավականին բարդ շինարարական ընթացակարգով աշխատանքներ են․ Արմեն Ղուլարյան

Շուռնուխում շինարարությունն ընթանում է․ բավականին բարդ շինարարական ընթացակարգով աշխատանքներ են․ Արմեն Ղուլարյան

«Շուռնուխում շինարարությունը ընթանում է և կավարտենք մինչև այս տարվա առաջին կիսամյակի ավարտ։ Բավականին բարդ շինարարական ընթացակարգով գնացող աշխատանքներ են, բայց արդեն մոտենում ենք ավարտին։ Որոշ հարցեր կային՝ կապված ճանապարհների հետ, որոշ հարցեր կային նաև շինանյութի հետ կապված, հիմա արդեն ընթացքի մեջ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն անդրադարձավ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում 13 բնակելի տներ կառուցելու աշխատանքների ընթացքին։  

Լրագրողի ճշտող հարցին, թե Գորիս-Կպան ճանապարհի փակվելը ևս խոչընդոտ դարձավ շինաշխատանքների համար, նա պատասխանեց, որ այո, բայց այլ խնդիրներ ևս կային։ 

Ղուլարյանը պարզաբանեց նաև, որ տների կառուցման ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չեն առաջացել․ «Ֆինանսավորումն ամբողջությամբ կատարված է՝ դեռևս  ծրագրի սկզբից»։

  • Կիսվել: