երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Տիգրան Աբրահամյան

Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Տիգրան Աբրահամյան

Արցախում մարդիկ պատային վիճակում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել, Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ Արցախը Ադրբեջան է, իսկ միջնորդ երկրներին Արցախը հետաքրքարում է առաջին հերթին  որպես ազդեցության պայքարի թատերաբեմ:

Ադրբեջանի` Արցախում իրականացվող քաղաքականությունը ևս մեկ ապացույցն է այն պարզ ճշմարտության, որ Արցախի լուծումը բացառապես պետք է դիտարկել ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում:

Իշխանության, դրանց արբանյակների այն հայտարարությունները, ովքեր ուղղակի ու անուղղակի հայտարարություններով Արցախն Ադրբեջանի կազմ են հրում` դրանց տեղը նուբարաշենի աղբավայրում է»:

  • Կիսվել: