հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՇՄ նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների շուրջ 200 աշխատակից զորակոչվել է ծառայության. Ռոմանոս Պետրոսյան

ՇՄ նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների շուրջ 200 աշխատակից զորակոչվել է ծառայության. Ռոմանոս Պետրոսյան

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Շրջակա միջավայրի նախարարության տասնյակ աշխատակիցներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվել և համալրել ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այսօր արդեն նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների շուրջ 200 աշխատակից մեր պետականության համար վճռորոշ այս օրերին զորակոչվել է ծառայության այն գիտակցումով, որ հայրենիքի պաշտպանությունն ամենավեհ առաքելությունն է, որ պետք է կատարի մեզնից յուրաքանչյուրը և նրանք իրենց առաքելությունն այս պահին իրականացնում են առաջնագծում։
Արցախի Հանրապետության անվտանգության համար պարտավոր ենք պայքարել առավել քան միասնական և համախմբված:

 

Իմ զորակցությունն ու երախտիքն եմ հայտնում առաջնագծում գտնվող մեր գործընկերներին և նրանց ընտանիքներին։ Հավաստիացնում եմ, որ նրանք սահմանին կանգնած մեր մյուս եղբայրների հետ միասին փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները: Մաղթում եմ ոգու տոկունություն և արիություն։
Հանուն Հայրենիքի,
Հանուն Հայաստանի Հանրապետության,
Հանուն Արցախի Հանրապետության,
Հանուն Հայ ժողովրդի անվտանգության»,- գրել է նա։

  • Կիսվել: