շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շիրակցիներին ասես «դավաճան», «թուրքի եթիմ» եւ հետո քաջություն ունենաս գնա՞լ Շիրակ. Արթուր Հովհաննիսյան

Շիրակցիներին ասես «դավաճան», «թուրքի եթիմ» եւ հետո քաջություն ունենաս գնա՞լ Շիրակ. Արթուր Հովհաննիսյան

«Ընդդիմադիր ռևանշիստների արկածները Շիրակի մարզում կանխատեսելի էին։ 

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով այսօր Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին, երբ ընդդիմադիրների մուտքը Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները սահմանափակել էին:

«Շիրակցիներին ասես «դավաճան», «թուրքի եթիմ» եւ հետո քաջություն ունենաս գնա՞լ Շիրակ։ Հենց դրա համար էլ ընդդիմադիրներն այսօր արժանացան շիրակյան ջերմ «ողջույններին»։ 

Կարճ ասած, ԱԺ-ում ծափահարություններ են, մարզերում` «ողջույններ», Ֆրանսիայի հրապարակում` երգ, պար ու կենացներ։ 

Ծիծաղելի է արդեն, ավարտելու ժամանակն է»։

  • Կիսվել: