հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ենք ունենալու․ Փաշինյան

Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ենք ունենալու․ Փաշինյան

Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ենք ունենալու, սա ոչ թե պետք է թուլացնի, այլ ավելի ուժեղացնի մեր զգոնությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

«Մենք վերջին շրջանում բավական հաճախ դեպքեր ենք ունենում, երբ համաճարակի բռնկում է տեղի ունենում թաղման, հոգեհանգստի արարողություններում:

Մենք շատ կարևոր ենք համարում այդ արարողությունների իրականացումը պարետատան սահմանած կանոններին համապատասխան: Մենք կարևոր ենք համարում նաև, որ ամուսնության արարողությունների ժամանակ պարետատան սահմանած կանոնների խախտում տեղի չունենա»,-ասաց նա:

Փաշինյանը կարևորեց նաև հանրային աջակցությունը. «Ուզում եմ, որ սգակիր ընտանիքներն ու պսակադրություն ունեցող ընտանիքները համագործակցեն ՏԻՄ-երի, ոստիկանության հետ, որպեսզի մենք միասին կարողանանք հասնել հակահամաճարակային կանոնների արդյունավետ պահպանմանը»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: