ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շատ կոնկրետ ընդդիմադիր շրջանակների ամոթալի աշխարհայացք է այն, որ Հայաստանը խեղճ ու ամուլ օբյեկտ է. պատգամավոր

Շատ կոնկրետ ընդդիմադիր շրջանակների ամոթալի աշխարհայացք է այն, որ Հայաստանը խեղճ ու ամուլ օբյեկտ է. պատգամավոր

Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե վերջին երկու տարներին մեր ընդդիմադիրները քանի անգամ են լացակումած գուժել, որ մեր արտաքին քաղաքականության կամ այս կամ այն քայլի կամ իրողության արդյունքում Ռուսաստանը/ԱՄՆ-ն/ԵՄ-ն/Իրանը/Չինաստանը մեզ պատժելու են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Նա հավելել է. ՛՛Շատ կոնկրետ ընդդիմադիր շրջանակների այս մտայնությունը աշխարհայացք է, սիրելի բարեկամներ, մի ամոթալի աշխարհայացք, ըստ որի Հայաստանը խեղճ ու ամուլ օբյեկտ է, որը մի սանտիմետր ձախ կամ աջ անելու դեպքում պիտի պատժվի:

Իսկ մեզ համար Հայաստանն ինքնիշխան սուբյեկտ է, որը բարեխղճորեն կատարում է իր բոլոր միջազգային՝ այդ թվում դաշնակցային պարտավորությունները՝ միաժամանակ առաջ մղելով իր շահերը։

Ու այսպես լինելու է միշտ։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը՛՛։

 

  • Կիսվել: