կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որը պետք է հիշել և հիշողությունը փոխանցել սերունդներին. Իտալիայի փոխվարչապետը՝ Հայոց ցեղասպանության մասին

Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որը պետք է հիշել և հիշողությունը փոխանցել սերունդներին. Իտալիայի փոխվարչապետը՝ Հայոց ցեղասպանության մասին

Իտալիայի փոխվարչապետ, ՛՛Լեգա՛՛ կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:

Նա նշել է, որ այն շատ հաճախ անտեսվող ողբերգություն է, որը պետք է հիշել և այդ հիշողությունը փոխանցել սերունդներին, որպեսզի չմոռանան։

՛՛Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իմ և ողջ Լեգայի կողմից գրկում եմ մի ժողովրդի, որը կարողացել է հաղթահարել մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը: Հանցագործություն, որը խլեց միլիոն ու կես կանանց, տղամարդկանց և երեխաների կյանքը: Շատ հաճախ անտեսվող ողբերգություն, որը պետք է հիշել և հիշողությունը փոխանցել սերունդներին՝ չմոռանալու համար՛՛,-նշել է Իտալիայի փոխվարչապետը:

 

  • Կիսվել: