ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շարժը Երեւանում է, հասցեները՝ նրանից դուրս․ «Հայաստանի Հանրապետություն»

Շարժը Երեւանում է, հասցեները՝ նրանից դուրս․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հիփոթեքային վարկի գծով վերադարձված եկամտային հարկի գումարների ի՞նչ շարժ է նկատվել այս տարի, ի՞նչ զարգացումներ կան գործընթացում. երեկ այս հարցով «ՀՀ»-ն դիմեց ՊԵԿ-ին։ Ինչպես տեղեկացանք պետական այս գերատեսչությունից, 2021 թ․ հունվար-հունիսին վարկառուներին (համավարկառուներին) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը կազմել է 9,7 մլրդ դրամ: 2020 թ. նույն ժամանակահատվածում համապատասխան ցուցանիշը կազմել է 5,8 մլրդ դրամ։  2021 թ. հուլիսի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 16101 շահառու՝ նախորդ ժամանակաշրջանի համադրելի ժամանակահատվածի՝ 9847-ի դիմաց։

Ի դեպ, ՊԵԿ-ը իր կայքէջում տրամադրում է նաեւ ձեռք բերված կամ կառուցապատվող անշարժ գույքի հասցեին ամրագրված սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեների ցանկը։ Օրինակ՝ եթե անշարժ գույքը Ն․ Ադոնցի փողոցում է, ապա կա համապատասխան էլփոստը, որով  պետք է առաքվեն փաստաթղթերը։ Սակայն, երբ ցանկը նայեցինք, տեսանք, որ, օրինակ, նույն Ադոնցի փողոցի համար տրված է Իջեւանի ՊԵԿ-ի հասցե, կամ՝ Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող գույքի համար տրված է Արմավիրի հասցե եւ այլն։

Եթե շինարարությունը կամ հիփոթեքային շարժը հիմնականում Երեւանում է, ապա ինչու՞ են ներգրավվել ՊԵԿ-ի մարզային գրասենյակները...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: