երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Դուք չեք որոշում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատելուց հետո ԱԺ–ում ծեծկռտուք սկսվեց

Դուք չեք որոշում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատելուց հետո ԱԺ–ում ծեծկռտուք սկսվեց

Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 6–ին, ինչ–որ պահի իրավիճակը լարվեց. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Էդգար Ղազարյանը, մասնավորապես, իր ելույթում հայտարարեց, որ Ռուբեն Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արեց պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։

Նրա ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։ Վերջինս հակադարձեց. «Դուք չեք որոշում, ինչից խոսեմ»։

Դրանից հետո իրավիճակը դահլիճում թեժացավ, ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին հրմշտել ու քաշքել միմյանց, ծեծկռտուք սկսվեց։

Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց և անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ։

Անվտանգության աշխատակիցները սկսեցին ուժով դուրս բերել պատգամավորներին դահլիճից։

  • Կիսվել: