երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
 Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»

Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Սարգսյանի հարցը, որ շաբաթներ շարունակ օդում կախված է, որոշ ՔՊ-ականների կարծիքով, հնարավոր է հետողորմյա արվի։ Նրա հարցը, ինչպես հայտնի է, հասել է ՔՊ վերահսկող հանձնաժողովին եւ վարչությանը։ Եվ չնայած շատերն ուզում են, որ Հայկ Սարգսյանը հեռացվի ՔՊ շարքերից, սակայն Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, առանձնապես շահագրգռված չէ։

Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել իր հարցի քննարկմանը ներկա գտնվել եւ առաջիկայում պարզաբանումներ ներկայացնել։ Նա էլ իբր հուժկու փաթեթ է հետը տանելու եւ ոմանց մոտ ասել է, թե դա կարող է տրամագծորեն փոխել իրավիճակը, եւ իրեն չհեռացնեն շարքերից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: