շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շարունակելու եմ Տավուշը պահել իմ ուշադրության կենտրոնում. Չոբանյան

Շարունակելու եմ Տավուշը պահել իմ ուշադրության կենտրոնում. Չոբանյան

Տավուշի նախկին մարզպետ, այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակված Հայկ Չոբանյանը հանդես է եկել հայտարարությամբ.

"Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո փորձել եմ անել առավելագույնը՝ ոչ միայն ծրագրերի առաջխաղացման, այև մարզի հեռանկարային զարգացման ծանրակշիռ հիմքեր դնելու համար։

Գործողություններում առաջնորդվել եմ ազնիվ, արդար, արժանապատիվ միջավայր ստեղծելու մղումով: Հավատացեք, Տավուշը հաստատ կդառնա ապրելու, արարելու լավագույն վայրն աշխարհում։

Սիրելի տավուշեցիներ,

Շարունակելու եմ Տավուշը պահել իմ ուշադրության կենտրոնում։

Հարգելի գործընկերներ, պատասխանատու եմ լինելու մեր համատեղ ծրագրերի հաջողության համար։ Իմ որոշումը պայմանավորված է մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտում հաջողություն արձանագրելու իմ հավատի և պատրաստակամության հետ։

Խաղաղություն և արժանապատվություն բոլորիս",- գրել է նա:

  • Կիսվել: