ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերժի «մնացորդները» պետք է «դուրս վռնդվեն» պետական կառավարման համակարգից. Վարչապետ

Սերժի «մնացորդները» պետք է «դուրս վռնդվեն» պետական կառավարման համակարգից. Վարչապետ

Նրանք, ովքեր մեզ մեղադրում, են «թավշյա» գործելաոճի մեջ, մոռանում են, որ դա հեղափոխության գաղափարախոսությունն եղել, մենք դրանով ենք եկել իշխանության և այդ գծին պետք է հետևենք մեր իշխանավարման ընթացքում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իշխանության հասցեին հնչող մեղադրանքների առ այն, որ նրանք իրենց գործողություններում չափազանց մեղմ են:    

Նա նշեց, որ հենց այդ «թավշյա» գաղափարախոսությունից ելնելով, պետական կառավարման ապարատի բազմաթիվ հնաբնակների, որոնք, ոստ վարչապետի, կոռուպցիայի սիմվոլ չէին, շանս տրվեց փորձել աշխատել նոր պայմաններում, դրսևորել իրենց: Ըստ վարչապետի, որոշները արդարացրեցին իրենց և կմնան իրենց պաշտոններում, իսկ մյուսները չարաշահեցին այդ վստահությունը և նրանք պետք է «դուռս վռնդվեն» պետական կառավարման համակարգից:

«Վենդետաներ չեն լինելու, կադրային ջարդեր չեն լինելու, բայց այդ չինովնիկների ժամանակը սպառվեց, Սերժի «մնացորդները» պետք է «դուռս վռնդվեն». Որևէ մեկը թող չմտածի, որ մենք կես ճանապարհին կկանգնենք»,- հավաստեց Փաշինյանը:

  • Կիսվել: