շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը եկավ Ֆրանսիայի հրապարակ՝ մասնակցելու ընթացող քննարկմանը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը եկավ Ֆրանսիայի հրապարակ՝ մասնակցելու ընթացող քննարկմանը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը միացել է Ֆրանսիայի հրապարակում ընթացող քննարկմանը:

Այսօր ընդդիմությունը լայնամասշտաբ բողոքի ակցիաներ է անցկացրել Երևանում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ինչպես հայտնել է Դիմադրության շարժման ներկյացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ վաղը նույնպես կլինեն բողոքի ակցիաներ, ընդ որրում՝ ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում: Նա նշել է, որ կփակվեմ ն Երևան ու մարզեր տանող ճանապարհները:

Ընդդիմության այսօրվա ակցիան ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում, որտեղ մասնակիցներին առաջարկվել է մնալ՝ գիշերն անցկացնելու և վաղը 8,30-ից ակցիաները վերսկսելու նպատակով:

Այս պահին Ֆրանսիայի հրապարակում ընթանում է քննարկում ներքին ու արտաքին քաղաքական թեմաներով, և քիչ առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը միացավ քննարկմանը: 

  • Կիսվել: