շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի համար գծած համակարգը երկու տարվա մեջ չի փոխվել. Մարուքյան

Սերժ Սարգսյանի համար գծած համակարգը երկու տարվա մեջ չի փոխվել. Մարուքյան

Այսօր Ազատության Ֆեյսբքուքյան ասուլիսի ժամանակ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ՍԴ դատավորի թեկնածուի հարցի՝ ԱԺ-ում քննարկմանը և ԼՀԿ-ի դիրքորոշմանը:

Նա նշեց, որ բոլոր թեկնածուներին էլ վատ է վերաբերվում, որովհետև բոլորի հետ էլ կապված բազմաթիվ խնդիրներ կան:

Ասուլիսին հարց հնչեց նաև Էդմոն Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանին նախկինում ընկեր լինելու մասին, ինչին ի պատասխան՝ ԼՀԿ ղեկավարն ասաց, որ քաղաքական գործունեության մեջ ընկեր-ընկեր չեն խաղում, այլ գաղափարների, տեսլականների մրցակցություն է տեղի ունենում:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Շատերը իշխանության մեջ մոռացել են իրենց անցած ճանապարհը: Հաց ուրանալ կա, բան կա, այդ կատեգորիաները՝ որպես մարդ, կարևոր են, բայց քաղաքականության մեջ դրա վրա չեմ կենտրոնացել, դրա դատավորը քաղաքացին է՛՛:

Մարուքյանը նկատեց՝ այսօրվա իշխանությունների մեջ տեսնում է նախկիններին՝ իրենց գործողությունների առումով: Նա ասաց. ՛՛Սերժ Սարգսյանի համար գծած համակարգը երկու տարվա մեջ չի փոխվել, համակարգի վրա բազմել է հեղափոխական իշխանությունը և այն ամբողջությամբ օգտագործում է՛՛:

 

  • Կիսվել: