երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ մեղադրյալները ներկա չէին

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ մեղադրյալները ներկա չէին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․մեղադրյալները ներկա չէին նիստին։

Մասնակիցները նիստին ներկա չեն՝ համավարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակից ելնելով: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի դահլիճը փոքր է, և դժվար կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը և պարետատան կողմից սահմանված այլ կանոնները:

«Հետագա դատական նիստերին մասնակիցների բացակայությունը՝ համավարակով պայմանավորված, անթույլատրելի է համարվելու, և այս պատճառաբանությամբ յուրաքանչյուր մասնակցի բացակայությունը դիտվելու է որպես անհարգելի պատճառով դատական նիստին չներկայանալ»,- ասաց դատավորը:

 
 
 

  • Կիսվել: