երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Սերժ Սարգսյանի բանակցած ոչ մի փաստաթղթում չի եղել անկախություն բառը․ Վահագն Ալեքսանյան

Սերժ Սարգսյանի բանակցած ոչ մի փաստաթղթում չի եղել անկախություն բառը․ Վահագն Ալեքսանյան

«Այդ չարչրկված թեզը, որը ՀՀԿ-ն արդեն երկու տարի է՝ օգտագործում է, թե Ալիևը մի անգամ ներքին լսարանի համար արած իր հայտարարության մեջ ասել է, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, բանակցային ոչ մի փաստաթղթում չի եղել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Սերժ Սարգսյանի բանակցած ոչ մի փաստաթղթում չի եղել անկախություն բառը։ Սա եկեք հստակեցնենք։ 2016 թվականի փաստաթղթով, որը ներկայացվել է համանախագահների կողմից, որը որոշ փորձագետներ անվանում են Լավրովյան պլան, ռուսական կողմը համարում է համանախագահների առաջարկ, ընդհանրապես չկա անկախություն բառը։ 2016 թվականի հունվարին, երբ այդ առաջարկը ներկայացվել է Սերժ Սարգսյանին, այն իրենից ենթադրել է փուլային լուծում։ Ինչպես և մնացած փուլային լուծումները, դա իրենից ենթադրում էր հետևյալը՝ առաջին փուլում ենթադրվում էր լուծել առաջին պատերազմների հետևանքների հարցը, այն է՝ փախստականների վերադարձ, իսկ երկրորդ փուլում, որը պետք է ենթադրեր ԼՂ կարգավիճակի ճշգրտում, չկար ոչ մի հստակություն։ Չկար, օրինակ, որ հաջորդ տարի տեղի է ունենալու հանրաքվե, չկար հստակություն, թե այդ հանրաքվեն ինչ կազմով էր տեղի ունենալու։ Երբ թղթի վերնագիրը փաթեթային լուծում էր գրված, չգիտեմ Սերժ Սարգսյանն անձամբ էր խնդրել, որ այդպես գրեին, դրանից ոչինչ չէր փոխվում, ամբողջ բովանդակությունը բացառապես փուլային էր»,- ասաց նա։

«Մենք հիմա ասում ենք, որ արցախահայությունը  միանշանակ ունի իրավունքներ, ազատություններ և միանշանակ պետք է ստանա անվտանգության երաշխիքներ  ու դրանք պետք է ապահովվեն միջազգային շատ լայն ու  մեծ կոնսոլիդացիայի արդյունքում, որպեսզի, օրինակ, նորից չկրկնվեն Փառուխի կամ նմանօրինակ դեպքերը»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։ 

  • Կիսվել: