Սեդրակ Քոչարյանը պինդ է․ Լևոն Քոչարյան
Սպասում ենք Վերաքննիչ դատարանի որոշմանը։ Այսօր պետք է այցելեմ Սեդրակ Քոչարյանին, մոտ մեկ ժամից։ Նույն աբսուրդ գործն է, նորից՝ ոչ մի բացատրություն, թե ինչու պետք է մարդը լինի կալանքի մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
«Այս ամեն ինչը մի շղթայի մաս է՝ նորից ճնշում մեծացնելու՝ հույս ունենալով, որ դա արդյունք է տալու։ Նա պինդ է, լավ է, խնդիր չկա։ Քննչական գործողություն կարծեմ մեկ անգամ է եղել, բայց տեղյակ չեմ մանրամասներից»,- ասաց Լևոն Քոչարյանը։



