չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
ՀՀ կառավարությունը մասնակցային բյուջետավորման հաջող իրականացման համար միջազգային ճանաչման է արժանացել

ՀՀ կառավարությունը մասնակցային բյուջետավորման հաջող իրականացման համար միջազգային ճանաչման է արժանացել

Հայաստանի Հանրապետության կառավարությունն արժանացել է Հանրային կառավարման 2026 թվականի մրցանակաբաշխության հատուկ ճանաչման՝ «Մասնակցային բյուջետավորման և քաղաքացիական մշտադիտարկման Հայաստանի փոխակերպող մոդելը» նախաձեռնության մշակման և իրականացման համար։ Այս ճանաչումը կարևորում է քաղաքացիների մասնակցության ընդլայնման և որոշումների կայացման առավել ներառական, մասնակցային ու քաղաքացիների կարիքներին արձագանքող գործընթացների ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

«Այս ձեռքբերումը ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ գործընկերների շարունակական ու համատեղ աշխատանքի արդյունքն է։ Նրանց համագործակցությունը նպաստում է առավել թափանցիկ, մասնակցային և մարդակենտրոն կառավարման զարգացմանը։

Այս շարունակական ջանքերին աջակցել են Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունները՝ GIZ-ի միջոցով՝ նպաստելով պետական ինստիտուտների ամրապնդմանն ու քաղաքացիների արդյունավետ ներգրավմանը։

Շնորհավորում ենք այս կարևոր ձեռքբերման գործում ներդրում ունեցած բոլոր գործընկերներին և մաղթում նոր հաջողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: