կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՍԴ նախագահն ընդունել է Հունաստանի դեսպանին

ՍԴ նախագահն ընդունել է Հունաստանի դեսպանին

2021 թվականի փետրվարի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին:

Հանդիման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը կարևորում է Հունաստանի պետական խորհրդի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի շրջանակում համագործակցության հետագա ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղություններին:

 

  • Կիսվել: