ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՍԴ-ն մինչ այժմ ԱԺ-ին հայերեն չի տրամադրել Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը․ ԱԺ նախագահ

ՍԴ-ն մինչ այժմ ԱԺ-ին հայերեն չի տրամադրել Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը․ ԱԺ նախագահ

Ազգային ժողովի ներկայացուցիչը Սահմանադրական դատարան ներկայացրել է միջնորդություն գործի նյութերին ծանոթանալու համար և մինչ այժմ, որքան տեղյակ եմ, հայերեն լեզվով այդ նյութերը տրամադրված չեն, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մասին է։ Հուլիսի 7-ին նախատեսված էր, որ պետք է կայան ՍԴ նիստը այս գործով, սակայն քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ։

«Հայաստանում պետական, պաշտոնական գրագրության լեզուն հայերենն է, էնպես որ պարտավոր են տրամադրել հայերեն նյութերը, որից հետո ԱԺ ներկայացուցիչը ամբողջական պատկերացում կկազմի այդ կարծիքների ու գործի վերաբերյալ», -հավելեց ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է ՍԴ-ում քվորում չլինելուն, ԱԺ նախագահը ասաց, որ զերծ է մնում սահմանադրական մարմնի գործողությունների մասին մեկնաբանություններ հնչեցնելուց։

  • Կիսվել: