ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՍԴ-ն է ունեցել հնարավորություն՝ ինքնուրույն վերափոխվելու, ինքնաբարեփոխվելու․ Լիլիթ Մակունց

ՍԴ-ն է ունեցել հնարավորություն՝ ինքնուրույն վերափոխվելու, ինքնաբարեփոխվելու․ Լիլիթ Մակունց

Այս 1.5 տարվա ընթացքում մենք ունեցել ենք հնարավորություն, նաև ՍԴ-ն է ունեցել հնարավորություն՝ ինքնուրույն վերափոխվելու, ինքնաբարեփոխվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբնակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այդ առումով ԱԺ ձևավորումից հետո ունեցել է հանձինս մեզ՝ պատգամավորներիս, գործընկերներ բարեփոխումներ իրականացնելու համար: Ցավոք, ոչ միայն դա տեղի չունեցավ, այլ տեղի ունեցան շատ այլ անընդունելի զարգացումներ: ԱԺ-ն քայլեր կատարեց անկախ ՍԴ ունենալու համար: Ի պատասխան մեր այդ նախաձեռնությունների՝ մեր բոլոր գործողությունները սահմանափակվեցին, ինչից հետո որոշում կայացվեց անցկացնել հանրաքվե:

Մենք մնում ենք այն համոզման, որ, իհարկե, դա կլիներ լավագույն տարբերակը իրավիճակը շտկելու համար, բայց կորոնավիրուսով պայմանավորված՝ մենք չենք կարող իրականացնել սահմանադրական հանրաքվե:

Մենք ՀՀ քաղաքացիների դատին ենք ներկայացնում այն նախագիծը, որն այսօր դրվել է քննարկման: Իհարկե, այս ուծումը, կարծում եմ, միջանկյալ լուծում է, և դրա համապարփակ և խորքային անդրադարձն ու լուծումեն կտրվի խորքային սահմանադրական փոփոխությունների արդյունքում»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

  • Կիսվել: