ՍԴ-ի շուրջ ճգնաժամը պայմանավորված է նախկին ժամանակների իներցիայով. Բաբաջանյան
Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորումը» «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել:
Քննարկմանը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը պայմանավորված է նախկին ժամանակների իներցիայով։
Ըստ Բաբաջանյանի` նոր պայմաններում ՍԴ-ի դերն ու տեղն ավելի քան կարևոր է, քանի որ այդ մարմինը զսպող գործոն է կառավարության և խորհրդարանի կողմից որոշումներ կայացնելիս: Նրա խոսքով` այս իրավիճակում իշխանությունն ինքը մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, ինչն էլ պատճառ է դարձել արդեն տևական ժամանակ շարունակվող ճգնաժամի։
Բաբաջանյանը նշեց, որ ամբողջ դատական համակարգը` այդ թվում և ՍԴ-ն, պետք է ունենան նույն լեգիտիմության մակարդակը, ինչը կհանգեցնի ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։
«Նախկին իշխանություններն ամեն ինչ անելու են ՍԴ-ի վրա ազդեցությունը պահպանելու համար»,-ասել է պատգամավորը: