ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԴ նորընտիր դատավորները խորհրդարանում երդվեցին

ՍԴ նորընտիր դատավորները խորհրդարանում երդվեցին

Հայաստանի Սահմանադրական դատարանի երկու նոր ընտրված դատավորները այսօր Ազգային ժողովի նիստում երդվեցին։

Նշենք, որ ՍԴ դատավորի երդումն իրականացվում է Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն։

Արթուր Վաղարշյանը մինչև երդման տեքստը կարդալը ասաց, որ շնորհակալ է ՀՀ նախագահին՝ իր թեկնածությունն առաջադրելու համար և ԱԺ-ին՝ իրեն վստահության քվե տալու համար։ Նաև շնորհակալություն հայտնեց հարազատ՝ Երևանի պետական համալսարանին ու խոստացավ աշխատել ի շահ ժողովրդի և հանուն հայրենիքում արդարության հաստատման։

ՍԴ նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը երդվեցին ապահովել Սահմանադրության գերակայությունը,  գործել անաչառ և անկախ, հավատարմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը։ Հաջորդ երրորդ ընտրված դատավորը՝ Երվանդ Խունդկարյանը կերդվի գործող Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից ազատվելուց հետո։

  • Կիսվել: