ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2020
ՍԴ դատավորն  ուսանողներից 5000 դրամից մինչև 100$ կաշառք է վերցրել․ Արեն Մանուկյան

ՍԴ դատավորն ուսանողներից 5000 դրամից մինչև 100$ կաշառք է վերցրել․ Արեն Մանուկյան

ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է,որ ՍԴ  դատավոր ընտրված Վաղարշյանը կաշառք է վերցրել իր կուրսընկերներից: 

«Քանի որ էն 2 արդեն ՍԴ դատավորներից ահագին խոսվեց, ու հիմնականում Վաղարշյանի մասն ա մութ, ու քիչ ինֆո կա, կարամ ընդամենը մի բան ասեմ։

Ինքը մեր ֆակուլտետում դասավանդած եզակի փող վերցնող դասախոսներից էր, ու մեր կուրսի տղեքը ստուգարքի համար 100$ էին տվել։

Այ սենց աննախադեպ արդարադատություն ձեզ։

Լրացում․

Մեր ֆակուլտետի ու կուրսի ժողովրդից քոմենթներում ու առանձին չատերով գրեցին, ու մի բան չէինք հասկանում․ տարբեր գներ էր ուզել՝ տարբեր ուսանողներից․ 5000 դրամից մինչև 100$. պարզվեց, որ ստուգարք չի եղել, քննություն ա եղել, ու գումարն էլ կախված ա եղել թվանշանից»,- մասնավորապես ասվում է Արեն Մանուկյանի գրառման մեջ։

  • Կիսվել: