ՍԴ դատավորներից ոչ մեկը դիմում չի ներկայացրել վաղաժամ թոշակի անցնելու համար
Այսօր ժամը 24:00 լրանում է Սահմանադրական Դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու դիմումներ ներկայացնելու օրենսդրորեն սահմանված վերջնաժամկետը։
Մինչ այս պահը ՍԴ ոչ մի դատավոր վաղաժամ թոշակի անցնելու դիմում չի ներկայացրել։
Նշենք, որ վաղաժամ թոշակի անցնելու հնարավորությունից կարող էին օգտվել ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը (ՍԴ նախագահ), Ալվինա Գյուլումյանը, Արայիկ Թունյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Աշոտ Խաչատրյանը, Արեւիկ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2019թ. դեկտեմբերի 11-ին օրենք ընդունեց ըստ որի ՍԴ դատավորները կարող են օգտվել վաղաժամ կենսաթոշակի անցնելու իրավունքից, պայմանով, որ կազատվեն աշխատանքից։ Չնայաց, որ առաջարվող կենսաթոշակը ցմահ էր և շատ բարձր, ՍԴ դատավորներից ոչ մեկը չցանկացավ օգտվել այդ «արտոնությունից»։ ՍԴ դատավորների համառության շնորհիվ պետբյուջեն կխնայի նրանց թոշակների համար հատկացվելիք ավելի քան 600 միլիոն դրամը։


