Սամվել Շահրամանյանը կրկին Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշում դեռ չունի
Մենք այդ որոշումը կայացնելիս հաշվի ենք առնելու մեր հասարակության դիրքորոշումը, ինչպես նաև մեր քաղաքական ուժերի դիրքորոշումը։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մտադիր է մայիսի 21-ից հետո, երբ իր լիազորությունների ժամկետը լրանա, նորից առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում:
Նա ընդգծեց, որ այս պահին առաջադրվել-չառաջադրվելու հետ կապված հստակ որոշում չունի:
Ինչ վերաբերում է հնչով հայտարարություններին, թե արցախցիները պատերազմի ժամանակ չեն կռվել, թողել փախնել են, Շահրամանյանն ասաց. «Մենք հայտարարել ենք, որ դա պառակտիչ գործողություններ են, ներազգային արանջատումներ են դրանով հրահրում»: