հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իշխանությունները դեռ 100 տոկոսով Ցեղասպանությունը չեն ուրացել, բայց այդ ճանապարհին են․ Սերժ Սարգսյան

Իշխանությունները դեռ 100 տոկոսով Ցեղասպանությունը չեն ուրացել, բայց այդ ճանապարհին են․ Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Այն, որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել Ցեղասպանության հարցը, դա փաստ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

"Իշխանությունները դեռ 100 տոկոսով Ցեղասպանությունը չեն ուրացել, բայց այդ ճանապարհին են",- ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով, իշխանությունները չեն կարող հրաժարվել Անկախության հռչակագրից, եթե եկող կիրակի լինի հանրաքվե, այն չի կայանա, բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում։

Հարցին՝ այդ վերաբերմունքը 2026-ի ընտրությունների ժամանակ կարտացոլվի՞, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դա կարտացոլվի նաեւ մինչեւ 2026 թվականը: Այո, մենք ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակել»:

 

  • Կիսվել: