Հուսով ենք՝ Հայաստանի ԱԺ-ն կճանաչի նաեւ քրդերի ցեղասպանությունը. Իրաքյան քրդերի պատվիրակությունը՝ Ծիծեռնակաբերդում
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Իրաքի քրդական ինքնավարության 9 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են պառլամենտի պատգամավորներ և քաղաքապետեր, նաեւ «Քուրդ-հայկական բարեկամություն» կազմակերպության անդամները և քրդական ցեղասպանության կազմակերպության ներկայացուցիչները։
«Ամեն տարի մենք պատվիրակությամբ գալիս են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու, ծաղիկներ ենք խոնարհում»,-ասաց պատվիրակության անդամ, Քուրդ-հյկական բարեկամության կազմակերպության համանախագահ Հեմն Մամբրաշը:
Նա զուգահեռ անցկացրեց Հայոց ցեղասպանության և քրդական ցեղասպանության միջեւ, որը տեղի է ունեցել 1980-ական թվականներին Իրաքում Սադամ Հուսեյնի տիրապետության ժամանակաշրջանում։
«Մենք շատ ընդունում ենք հայերի հուզականությունը և հուզական վերաբերմունքը ցեղասպանությանը, գիտակցում ենք նաև մեր հայրենակիցների որոշակի որպես գործիք մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը: ԵՎ այս քայլով, մեր հարգանքի տուրքը մատուցելով ներողություն ենք խնդրում մեր պապերի համար»,-ասաց նա:
Հարցին՝ ինչ դեր կարող են ունենալ քրդերը հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, նմամբրաշը պատասխանեց. «Դուք նկատի ունեք ֆորմալ առումով, որովհետեւ ոչ ֆորմալ առումով մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, եւ ամեն տարի գալիս ենք ու ծաղիկներ ենք խոնարհում: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի պաշտոնապես ճանաչվի Հայքոց ցեղասպանությունը և Իրաքի կողմից, և Իրաքի քրդական ինքնավարության կողմից: Դրա համար նաև այստեղ են պատգամավորներ համապատասխան պառլամենտներից:
Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը, բայց կուզենայինք, որ Հայաստանի պառլամենտը անդրադառնա նաև քրդերի ցեղասպանությանը: Մենք հույս ունենք, որ Հայաստանը կլինի ռաջին պետությունը, որը կճանաչի քրդերի ցեղասպանությունը»:
Նշենք, որ Իրաքի քրդստանի օրենսդրության համաձայն պառլամենտում մեկ հայ պատգամավոր կա, և դա օրենքով է: Սա հայելային անդրադարձն է նրան, որ Հայաստանի խորհրդարանում որպես ազգային փոքրամասնություն կա մեկ քուրդ ներկայացուցիչ։