երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Վանաձորցի 46-ամյա տղամարդը հողամասում կանեփ էր աճեցնում և պատրաստում թմրանյութ

Վանաձորցի 46-ամյա տղամարդը հողամասում կանեփ էր աճեցնում և պատրաստում թմրանյութ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ 46-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցնում, իսկ տվյալ պահին նա Աբովյան փողոցի տներից մեկի մոտ է, և մոտն էլ թմրանյութ կա: 46-ամյա տղամարդը նշված վայրում ձերբակալվել և ներկայացվել է մարզային վարչություն:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոտ 5 գրամ դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատրաստել է իր աճեցրած կանեփից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վանաձորցու հողամասում հայտնաբերվել են կանեփի 326 ցողուն և 6,9 գրամ չորացված մանրացված կանեփանման զանգված։

46-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: