երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Կուսակրոնությունը միայն կենակցման մեջ չէ, այն բարդ համակարգ է. Անդրանիկ Քոչարյան

Կուսակրոնությունը միայն կենակցման մեջ չէ, այն բարդ համակարգ է. Անդրանիկ Քոչարյան

Անբիծ եկեղեցի եմ ես ուզում, բոլորի ցանկությունը դա պետք է լինի։ Այս մասին ասել է ԱԺ պաշտպանությանև անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցու դեմ տարվող արշավի և կաթողիկոսի հեռացման պահանջի մասին։

Նա հավելել է. «Անբիծ եկեղեցի նշանակում է, երբ գնում ես մաքրվելու, հաղորդակցվելու, դու գնում ես իրականում հաղորդակցվելու, ոչ թե գնում ես պարզապես մոմը վառես, ինքդ քեզ խաբես, գնաս։ 

Դուք մենակ կուսակրոնություն եք տեսնում, կուսակրոնությունը միայն կենակցման մեջ չէ, դա բարդ մեծ համակարգ է, որի նպատակները ի սկզբանե, որ դրված են եղել, չի պահվում։ Հիմա կամ պետք է իրենք իրենց մեջ ուժ գտնեն, այդ խնդիրը լուծեն, կամ պետք է Եկեղեցին դարձնեն այնպիսին, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ եկեղեցին կարելի է ենթարկել ուժային միջամտության»:

  • Կիսվել: