Այսօր փաստորեն մենք բարեկամ չունենք. Արամ Ա
Զիջողական քաղաքականությանը նաև չափազանցված զգուշավորություն միախառնելով պարզապես մեր իրավունքները կկորցնենք և և Հայաստանի անկախությունը կնսեմացնենք: Այս մասին իր ապրիլի 24-ի ուղերձում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Հինգերորդ դարում մեր ժողովուրդը որպես մեկ ամբողջություն Վարդան Մամիկոնյանի ու Ղևոնդ Երեցի գլխավորությամբ բոցքի ելավ, երբ հայրենիքը վտանգի տակ էր։ Եվ մեր ժողովուրդը միաբերան ասաց՝ մեր հայրենիքի անկախությունից հայեցի ապրելու, գոյատևելու մեր իրավունքից ոչ ոք չի կարող շեղել։ Սպասելի է, որ այսօր հայրենիքի մեր ժողովուրդը նույն ոգով, նույն հավատքով, նույն գիտակցությամբ, նույնը ասի:
Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությունը ամուր հիմքը կկազմի մեր պահանջատիրական պայքարի։ Դժբախտաբար չկարողացան ընդհանրապես հայ ժողովրդին հուզող և հատկապես Հայ Դատի հետապնդման աշխատանքներու գծով համահայկական մտածողություն ու ռազմավարություն զարգացնել այնպիսի կերպով, որ հայ ժողովրդի երկու բևեռների՝ Հայաստանի ու Սփյուռքի մոտեցումները ներդաշնակվեն ներհայեցողությամբ:
Կարելի է ու հրամայական ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել, կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի դերակատարության միջև համադրում ստեղծել, ոչ թե Հայաստանը սփյուռքից և սփյուռքը Հայաստանից հեռացնել։ Կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի միջև դերերի հստակեցում և աշխատանքի բաժանում կատարել՝ մեր ազգի ներուժի ամբողջական ու ճիշտ օգտագործումով:
Զգույշ, հազար անգամ զգույշ հիշյալ հնարավորություններից ու ու հրամայականներից խուսափումը Հայաստանը կարող է առաջնորդել դեպի վտանգալից հորիզոններ, ու մեր ազգը դեպի ներքին բևեռացումներ, որոնց նախանշանները սկսել են երևալ:
Չորրորդ, քաղաքական ու իրավական տարածքները հարկ է դարձնել կիզակետը մեր պահանջատիրության։ Անցնող տասամյակներում ակադեմական ու քարոզչական ոլորտներում հսկա աշխատանք է կատարվել, հարկ է շարունակել նույն աշխատանքը, սակայն դրան առընթեր անհրաժեշտ որ քաղաքական ու իրավական տարածքները դառնան կիզակետը մեր պահանջատիրական պայքարի՝ քայլ պահելով ներկա աշխարհի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթի հետ:
ՃՃիշտ է քաղաքական ու իրավական դաշտերը իրարից տեսականորեն անջատ են, սակայն ներկա աշխարհի մեջ դրանք միմյանց հետ սերտորեն առնչված են՝ մեկը մյուսը պայմանավորելով, հարաբերաբար ազգային, թե շրջանային շահերում, որտեղ դժբախտաբար բացակա է իրավունքն ու արդարությունը։
Արդ, մեր մոտեցումը պետք է լինի իրատեսական, հարկ է լինել արթուն և մեր աշխատանքը դասավորել համապատասխան աշխարհի հարափոփոխ պայմաններում։
Եվ վերջապես հինգերորդ, հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է: Ազգերի դարավոր պատմությունը ցույց է տալիս, թե քաղաքականությունը մնայուն ու իրավ բարեկամ չունի իր իրավ ու մնայում բարեկամը շահն է: Այսօր մենք փաստորեն, բարեկամ չունենք, մեր ժողովրդին միակ ու ճշմարիտ բարեկամը ինքն է, իր զավակների համախմբումն է, Հայաստան-Սփյուռք գործակցությունն է: Պետք է լսեն Հայաստանի պետական պատասխանատուները, մեր ժողովրդի զավակները, մեր կազմակերպություններն ամեն տեղ:
Կնդրադառնա՞նք արդյոք, որ մենք սկսել ենք իրարից հեռանալ, խաբկուսիկ երևույթներով չտարվենք, ներհայաստանյան, ներսփյուռքյան, ներկուսակցական, ներհամայնքային ճեղքերի բազմացումը սկսել է է տկարացնել մեր հավաքական հավատքը ու ջլատել մեր հավաքական վճռականությունը։
Մենք, որպես Հայաստան, սփյուռք և որպես ազգ սխալ ու վտանգալից ուղղության մեջ մենք, դեպի անդունդ կընթանանք: Հետևաբար արթնանանք այլևս, համախմբվենք ու համախմբենք մեր ազգի ներուժը՝ ի խնդիր Հայաստանի հզորացման և մեր իրավունքների հետապնդման:
Սիրելի ժողովուրդ հայոց, ի Հայաստան և սփյուռս աշխարհի, ուրիշ ճամփա չունենք, համախմբվենք ու համախմբենք։ Այս է պադգամը մեր սրբացյալ նահատակների։ Եկեք լսենք պատգամը մեր սրբացյալ նահատակների, և այդ պատկանին հավատարմությամբ վերանորոգենք մեր կյանքը, մեր պահանջատիրական պայքարը այժմ և միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն»: