Թրամփը Լոս Անջելեսում ուժեղացնում է ռազմական ներկայությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Լոս Անջելես են ուղարկվել Ազգային գվարդիայի ևս 2000 զինծառայող և 700 ծովային հետևակ՝ ուժեղացնելու քաղաքում արդեն իսկ առկա ռազմական ներկայությունը։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Տեղական իշխանությունները, այդ թվում՝ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը, քննադատել են այս քայլը՝ հայտարարելով, որ այն ավելորդ է և վտանգում է հասարակական անվտանգությունը։
Բողոքի ակցիաներն ուղեկցվել են բախումներով ոստիկանության և ցուցարարների միջև։
Առաջին 2000 գվարդիականները քաղաք են ժամանել կիրակի՝ բողոքի ակցիաների ամենալարված օրը։ Ցույցերն ուղղված են Թրամփի կողմից ներգաղթի կանոնների խստացման դեմ, ինչը, քննադատների համոզմամբ, բաժանում է միգրանտ ընտանիքները։
Թրամփը Լոս Անջելեսը նկարագրել է որպես անկայուն և վտանգավոր տարածք, սակայն նահանգային և քաղաքային ղեկավարները պնդում են, որ իրավիճակը վերահսկելի է։