չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած երաժիշտների անունները

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած երաժիշտների անունները

Երեկ ուշ երեկոյան հայտնի են դարձել Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների անունները։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ փուլ են անցել հետևյալ 6 դիրիժորները՝ Ջեյհաք Չոյ (Հարավային Կորեա), Օտիս Քինթա Էնոքիդո-Լայնհեմ (Մեծ Բրիտանիա), Քյունտե Պակ (Հարավային Կորեա), Լեոնարդ Վայս (Ավստրալիա), Շուն Օի (Ճապոնիա), Ֆերնանդո Գաջինի (Արգենտինա)։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից  հայտնում են, որ երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 10-ին և 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մասնակիցները կղեկավարեն մրցույթի պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Մրցանակակիրները հայտնի կդառնան հունիսի 12-ին՝  պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկել է հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Այս տարի այն անցկացվում է «դիրիժորության» մասնագիտական կարգում։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia-ն։ Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և անցկացվում է ֆեդերացիայի սահմանած կանոնների համաձայն։

  • Կիսվել: