հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ

Հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ

Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ:
 
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ լինելով զգոն բռնության և անհանդուրժողականության բոլոր տեսակների դեմ։
 
Հույներին և հայերին ժամանակի ընթացքում ընդհանուր փորձառություններ են միավորում։ Այստեղ, ի վերջո, ապաստան գտան հալածանքների բազմաթիվ զոհերը։ Նրանք դարձան մեր ազգային հյուսվածքի մի մասը և մեր հասարակության ստեղծագործական թևը: Ահա թե ինչու երկու ժողովուրդների հավերժական միասնությունը հանուն ճշմարտության, արժանապատվության և արդարության անխորտակելի է»,- գրել է Միցոտակիսը:
 
Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

  • Կիսվել: