հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արցախցի Արման Ավանեսյանը դուրս է եկել սամբոյի Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ

Արցախցի Արման Ավանեսյանը դուրս է եկել սամբոյի Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ

98կգ քաշային արցախցի Արման Ավանեսյանը (մարտական սամբո) Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ է դուրս եկել:

Կիսաեզրափակչում Արմանը 8: 0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, ռուսաստանցի Հասանովին:

Հիշեցնենք, որ  Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում (մարտական սամբո) նա դարձել էր արծաթե մեդալակիր։

Եզրափակչում Արմանը կհանդիպի Խորվաթիայի ներկայացուցիչ Մարինո Դուգանջիչի հետ։ Եզրափակիչ մենամարտը կկայանա այսօր՝ ժամը 18:00-ին՝ Երևանի ժամանակով:

  • Կիսվել: