երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի հետ կապված այս պահին քննարկումներն ընթացքում են, որևէ նորություն չկա. Աղաջանյան

Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի հետ կապված այս պահին քննարկումներն ընթացքում են, որևէ նորություն չկա. Աղաջանյան

Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի հետ կապված այս պահին քննարկումներն ընթացքում են, որևէ նորություն չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չկայացման պատճառ է ներկայացնում ԱԺ պատվիրակության այցը Արցախ՝ Աղաջանյանը նշեց, որ դա իրենց հայտարարությունն է, որն ինքը չի ցանկանում մեկնաբանել:

Աղաջանյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Այս պահի դրությամբ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում արտաքին գործերի նախարարի հանդիպումների շրջանակում, առանձին գործընթացներ են, և դրանց տեղի ունենալ-չունենալը պայմանավորված է կոնկրետ գործոններով՛՛:

Խոսելով այն մասին, թե կոնկրետ ինչ հարցի շուրջ փոխվարչապետերի մակարդակով վերջին հանդիպման ժամանակ չկարողացան համաձայնության գալ, Աղաջանյանն ասաց, որ այդ հանդիպումները պարբերական բնույթի են, և համանախագահող երկրները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ։

Նա նշեց. ՛՛Այս ճանապարհը, բնականաբար, հարթ և սահուն չէ։ Կարևորագույն արձանագրումն այն է, որ այդ աշխատանքներն ընթանում են, ինչը լավագույն ապացույցն է առ այն, որ բոլոր կողմերն իրապես շահագրգռված են, որ հարցը լուծվի, և վերջապես կողմերը գան ընդունելի տարբերակների՛՛:

  • Կիսվել: