ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սահմանային անցակետերի ստեղծումը Զանգեզուրում և Լաչինում նշանակում է սուվերեն ճանապարհ․ Արամ Սարգսյան

Սահմանային անցակետերի ստեղծումը Զանգեզուրում և Լաչինում նշանակում է սուվերեն ճանապարհ․ Արամ Սարգսյան

Սահմանային անցակետերի ստեղծումը Զանգեզուրում և Լաչինում նշանակում է սուվերեն ճանապարհ։ Այս մասին գրում է Արամ Սարգսյանը։ 

«Երբ Ալիևը մերժում է արտատարածքայինը ու ասում, որ այդպիսին չպետք է լինի Ադրբեջանի պարագայում, մերժում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և չեղարկում է ռուս խաղաղարարների լիազորությունները Լաչինի միջանցքում։

Զանգեզուրի միջանցքի գաղափարից Ադրբեջանի հրաժարումը կարևոր ձեռքբերում է, բայց Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ այդ առաջարկը անելով՝ փորձում է մեզ մղել ռուս խաղաղապահների լիազորությունները պաշտպանելու դաշտ, որը անընդունելի ու սխալ է մեզ համար։

Բարդ խաղ է, որում մենք որևէ պարագայում չպետք է աջակցենք ռուսներին և պարտադիր պետք է ասենք, որ այդ դեպքում նոյեմբերի 9-ի հայտարարության խաղաղապահների մասը ամբողջությամբ պետք է վերանայվի: Այսինքն՝ չպետք է նայվի միայն Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների լիազորության հարցը:

Եթե վերանայվում է, պետք է վերանայել ամբողջությամբ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով խաղաղապահ առաքելության փոփոխության խնդիրը, ներառյալ ՀՀ-ին վերաբերող 9-րդ կետը»,-գրել է Սարգսյանը։

  • Կիսվել: