շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սահմանադուռ գնացող ճանապարհների հետ կապված քայլեր կան, որոնք արագացնելու համար Հայաստանի հետ համաձայնություն ենք ձեռք բերել. Չավուշօղլու

Սահմանադուռ գնացող ճանապարհների հետ կապված քայլեր կան, որոնք արագացնելու համար Հայաստանի հետ համաձայնություն ենք ձեռք բերել. Չավուշօղլու

Իմ գործընկեր Միրզոյանի հետ այսօր քննարկել ենք այն քայլերը, որոնք արվելու են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Բացի այդ, նրանից տեղեկություն ստացանք Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հանդիպումների, համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ։ Ես այստեղ հատկապես սա եմ ուզում ասել․ եթե այս երեք երկրներն անկեղծ քայլեր կատարեն, Հարավային Կովկասում կարող ենք հաստատել երկարատև խաղաղություն և հանգստություն, և Հարավային Կովկասի երկարատև կայունությունն այս տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից ևս ծայրաստիճան կարևոր է։ Հատկապես քովիդից և ուկրաինական պատերազմից հետո Արևելք-Արևմուտք Միջին միջանցքը ծայրաստիճան կարևորություն է ստացել։ Այդ իսկ պատճառով, որպես այդ երթուղու վրա գտնվող երկրներ՝ ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման համար, այլև հատկապես Ասիայի և Եվրոպայի համագործակցության բարձրացմանն ուղղված քայլերում էլ կարևոր ներդրումներ կարող ենք ապահովել»,- նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում կարևորեց Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը:

«Ասացի, որ մենք այսօր կրկին քննարկել ենք, թե կարգավորման գործընթացում ինչ քայլեր կարող ենք անել։ Դրանցից մեկն էլ պատմական Մետաքսի ճանապարհի, Մետաքսի ճանապարհի կամրջի (խմբ.- Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա) վերակառուցումն է։ Մի կողմից ապագային ուղղված մեր նախապատրաստությունները շարունակվում են, սահմանային անցումներում կամուրջների հետ կապված երկու կողմերում էլ անալիզներ, եզրակացություններ/հաստատումներ կան, և սահմանադուռ գնացող ճանապարհների հետ կապված քայլեր կան, որոնք կարող ենք կատարել։ Այդ քայլերն էլ ավելի արագացնելու համար այսօր համաձայնություն ենք ձեռք բերել»,- տեղեկացրեց Թուրքիայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: