ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սահմանադրական դատարանի հանրաքվեի քարոզարշավը պետք է քննարկման առարկա դառնա. Իվետա Տոնոյան

Սահմանադրական դատարանի հանրաքվեի քարոզարշավը պետք է քննարկման առարկա դառնա. Իվետա Տոնոյան

Այս հանձնաժողովի ստեղծմամբ աշխարհում ոչ մի ապակայունացում տեղի չի ունենա: Այս մասին  Ազգային ժողովի նիստին դիմելով իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանականներին, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Իհարկե` այն դեպքում, եթե դուք թաքցնելու բան կամ ինչ-որ բանից խուսափելու կամ վախենալու պատճառ չունեք»,- ասաց Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ հանձնաժողովի ձայների մեծամասնությունը գնալու է «Իմ քայլին», իսկ իշխանությունը, օգտվելով դրանից, կկարողանա բարձրացնել իրեն հետաքրքրող ցանկացած հարց:

Անդրադառնալով խորհրդարանի` իշխող դաշինքից փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը` Տոնոյանը նշեց, որ վիրուսի տարածման պատճառների ուսումնասիրման տեսանկյունից  Սահմանադրական դատարանի շուրջ ծագած ճգնաժամի լուծման համար իշխանությունների կողմից նախաձեռնած հանրաքվեի անցկացման քարոզարշավը եւս պետք է քննարկման առարկա դառնա:

  • Կիսվել: