ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սաղաթելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու դառնալու մասին

Սաղաթելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու դառնալու մասին

Քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, շարժման անելիքները, առաջիկայում պլանավորել ենք մեր աշխատանքները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման խորհրդի՝ նախօրեին կայացած հանդիպմանը։

Հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է վարչապետի թեկնածուին փոխելու հարցը, Սաղաթելյանն ասաց՝ ոչ.

«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը մեկ շաբաթ առաջ նիստ է հրավիրել, հանդես է եկել հայտարարությամբ, հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը»։

Արդյոք հնարավո՞ր է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնա Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն, Սաղաթելյանը պատասխանեց, որ իրենք նման հարց չեն քննարկել.

«Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Մենք հայտարարել ենք երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու մեր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի պաշտոնանկություն, անցումային կառավարություն եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

  • Կիսվել: